Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-12-ից մինչև 2014-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-05-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 589-Ն

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 130 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մայիսի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 11-ի N 589-Ն որոշման

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներն են`

ա) գործազրկության ամսական նպաստի կրկնակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը,

բ) միևնույն համայնքի կամ տվյալ համայնքից մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ համայնքի տարածքում գտնվող այն աշխատավայրը, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):

(Հավելվածը փոփ., լրաց. 17.02.11 N 125-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։