Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2011 թվականի N 144-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2011 թվականի համար 460 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.

4) որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. փետրվարի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 24-ի N 144-Ն որոշման

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակը Միավորի նախահաշվային արժեքը

(դրամ) Քանակը

(հատ) Ընդամենը նախահաշվային

արժեքը

(հազ. դրամ)

1 2 3 4

Ձեռագրաբանական 20700 211 4367.7

Փաստաթղթաբանական, այդ թվում՝ 27600 226 6237.6

- փաստաթղթի պատրաստման եղանակի և վավերապայմանների 27600 130 3588

- փաստաթղթի նյութի 27600 96 2649.6

Հետքաբանական, այդ թվում՝ 20700 626 12958.2

- մարդու կողմից թողնված հետքերի 20700 40 828

- առարկաների, գործիքների հետքերի 20700 258 5340.6

- տրանսպորտային միջոցների հետքերի 20700 293 6065.1

- սառը զենքի 20700 35 724.5

Ձգաբանական, այդ թվում՝ 27600 329 9080.4

- հրազենի և զինամթերքի 27600 178 4912.8

- կրակոցի հետքերի և արգասիքների 27600 151 4167.6

Պայթյունատեխնիկական, այդ թվում՝ 41400 82 3394.8

- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի 41400 47 1945.8

- պայթյունի հետքերի և արգասիքների 41400 35 1449

Նյութագիտական, այդ թվում՝ 27600 476 13137.6

- լաքաներկերի և ծածկույթների 27600 158 4360.8

- նավթամթերքների և քսայուղերի 27600 51 1407.6

- սպիրտ պարունակող հեղուկների 27600 59 1628.4

- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային նյութերի 27600 4 110.4

- միներալների, բնական ու թանկարժեք քարերի 27600 46 1269.6

- պլաստմասսայե, ռետինե և այլ պոլիմերային նյութերի 27600 11 303.6

- մետաղների և համաձուլվածքների 27600 95 2622

- այլ նյութերի 27600 52 1435.2

Կենսաբանական, այդ թվում՝ 27600 245 6762.0

- բուսական ծագման օբյեկտների 27600 80 2208

- կենդանական ծագման օբյեկտների 27600 6 165.6

- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների 27600 114 3146.4

- մանրաթելերի ու գործվածքների 27600 36 993.6

- հողագիտական 27600 9 248.4

Սննդային 27600 37 1021.2

Տեսաձայնագրառման, այդ թվում՝ 55200 13 717.6

- ձայնի և հնչած խոսքի 55200 5 276

- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 55200 5 276

- տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 55200 3 165.6

Հրդեհատեխնիկական, այդ թվում՝ 41400 59 2442.6

- հրդեհատեխնիկական 41400 50 2070

- էլեկտրատեխնիկական 41400 9 372.6

Շինարարատեխնիկական, այդ թվում՝ 27600 120 3312.0

- շինարարատեխնիկական 27600 108 2980.8

- անշարժ գույքի գնահատման 27600 12 331.2

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 13800 667 9204.6

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 41400 151 6251.4

Տրանսպորտային հետքաբանական 41400 158 6541.2

Տնտեսագիտական, այդ թվում՝ 82800 174 14407.2

- հաշվապահական 82800 160 13248

- ֆինանսատնտեսագիտական 82800 14 1159.2

Ապրանքագիտական, այդ թվում՝ 13800 1429 19718.2

- ապրանքի գնահատման 13800 600 8280

- գույքային վնասի չափի որոշման 13800 829 11438.2

Ընդամենը 5003 119554.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։