«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1421-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին և 25-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը` սույն որոշումն ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած սուբյեկտները պարտավոր են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հոկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1421-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների ու լիցենզավորված սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:
2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը գրավոր հաղորդագրություն է (NN 1 և 2 ձևեր) ներկայացնում տեսչություն` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը,
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:
3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների մասին` օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է տեսչությանն ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում),
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը,
ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:
5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորված սուբյեկտը տեսչությանը գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների մասին` որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _____________________________
_______________________________________________________________
2. Գտնվելու վայրը ___________________________________________________
_______________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________
_______________________________________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը _____________________
_______________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________
________________________________________________________________
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ __________________________
(ստորագրությունը)
__________________________
(անունը, ազգանունը)
_____ ____________ 200 թ.
Կ.Տ
Ձև N 2

2. Բնակության վայրը ___________________________________________________

Ձև N 3
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _____________________________
_______________________________________________________________
2. Գտնվելու վայրը ___________________________________________________
_______________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________
________________________________________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը_____________________
_______________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________
________________________________________________________________
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ___________________________
_________________________________________________________________
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ` ____________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
____ ____________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 4
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը ______________
_______________________________________________________________
2. Բնակության վայրը ___________________________________________________
_______________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________
________________________________________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը_____________________
_______________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________
________________________________________________________________
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ___________________________
_________________________________________________________________
Ներկայացված տեղեկությունների
իսկությունը հաստատում եմ` ____________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
____ ____________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)