Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-05-ից մինչև 2018-08-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-08-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 փետրվարի 2008 թվականի N 132-Ն

ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2008 թ. փետրվարի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 132-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:

2. Եզրակացություն տալու հիմքը փոխպատվաստման համար ռեցիպիենտի (հիվանդ) կամ «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտների և իրենից օրգաններ ու (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացրած` նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնությունն է:

3. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:

4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են վիրաբույժ, անեսթեզիոլոգ, տրանսպլանտոլոգ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում տնօրենի հրամանով կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:

5. Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոխպատվաստման կատարման դեպքում բժշկական հանձնաժողովը եզրակացություն տալիս է միայն` իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնության առկայության դեպքում:

6. Եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ստացվելուց հետո` եռօրյա ժամկետում, որն անցկացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:

7. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովը տալիս է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` համաձայն ձևի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի անդամների, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների ու բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով, եթե բժշկական հաստատությունը կնիք ունի:

(7-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

8. Եզրակացությունն ստանալիս` դոնորը եզրակացության երկու օրինակի վրա կատարում է նշում այն մասին, որ ծանոթացել է եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության երկու օրինակի` այդ նպատակով հատկացված մասերում:

9. Եզրակացության երկու օրինակից մեկը տրվում է դոնորին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է դոնորի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին, իսկ կրկնօրինակը կցվում է ռեցիպիենտի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ________________________________

__________________________________________________________

Դոնորի սեռը ________________

Դոնորի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով)_____________________

_________________________________________________________

Դոնորի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա նշել մեկ անգամ)

________________________________________________________

Դոնորի անձնագրային տվյալները ____________________________________

Դոնորի արյան խումբը ______________, ռեզուս-ֆակտորը ________________

Դոնորի ֆենոտիպը _____________________________________________

_________________________________________________________

Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի

առանձնահատկությունները ________________________________________

__________________________________________________________

Տեղեկություններ դոնորի առողջական վիճակի

մասին _____________________________________________________

_________________________________________________________

Փոխպատվաստման հնարավորության մասին բժշկական ցուցումները _______________

__________________________________________________________

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական

հաստատության անվանումը ________________________________________

Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկներ

_____________________ _______________ ___________________________

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________ _______________ ___________________________

_____________________ _______________ ___________________________

_____________________ _______________ ___________________________

_____________________ _______________ ___________________________

Տնօրեն _____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը) Դոնոր _________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

_____ __________________ 200 թ.

Կ.Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։