Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-05-ից մինչև 2011-03-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-03-31Բացել ARLIS-ում

040.0812.21.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 դեկտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 1998 թվականի N 812

քաղ. Երևան

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ 17-րդ, 23-րդ և 26.1-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

(Որոշումը խմբ. 29.12.05 N 2406-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

(փոփ. 29.12.05 N 2406-Ն)

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` շինարարության թույլտվություն պահանջող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

(1-ին կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

2. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, գործառական նշանակության փոփոխման, ինչպես նաև բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), որոնց մշակման պատվիրատու են հանդիսանում օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված քաղաքաշինական գործունեության սուբյեկտները (այսուհետ` պատվիրատու):

(2-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

3. Պատվիրատուն համապատասխան լիցենզիա ունեցող` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` նախագծող) կնքում է պայմանագիր և նրան հանձնում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը,

բ) պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը (ձև NN 1 և 2),

գ) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը,

դ) ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը,

ե) սույն կետի «ա» ենթակետում նշված կարգով տրված` տվյալ օբյեկտի նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերը և արտաքին ինժեներական ցանցերին միանալու տեխնիկական պայմանները (տեխնիկատնտեսական պայմանները):

Պատվիրատուի և նախագծողի փոխադարձ համաձայնությամբ` նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված նյութերը կամ դրանց մի մասը:

(3-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)

4. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պատվիրատուն նախագծողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին, ինչպես նաև դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պարտադիր կազմվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են պատվիրատուի որոշմամբ:

(5-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

6. Նախագծային փաստաթղթերը, կախված նախագծվող օբյեկտի ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից, կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:

(6-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

7. Նախագծային փաստաթղթերի 2 փուլով մշակման դեպքում հաստատվող փուլ է համարվում «Նախագիծ» փուլը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել շինարարության թույլտվություն, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն): «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված նախագծի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:

(7-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)

8. Նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը սահմանվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և նախագծային կապալի պայմանագրով: Նախագծային լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

(8-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, լրաց. 29.12.05 N 2406-Ն)

9. Նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման միջանկյալ համաձայնեցման` «Էսքիզային նախագիծ» փուլի մշակման պայման, օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումների` պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախնական համաձայնեցման համար:

(9-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

10. Նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով: Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով ամրագրված պայմաններին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում կարող են մշակվել լրացուցիչ նյութեր, որոնց բովանդակությունը և մասշտաբը նշվում են պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին:

(10-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)

11. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը նախագծողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ, պայմանագրով նախատեսված դեպքերում` նախագծողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

(11-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշմանը համապատասխան, որոնցով սահմանված դեպքերում փորձաքննությունը, պատվիրատուի և նախագծողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:

Համալիր փորձաքննության պարտադիր ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 237 որոշմամբ սահմանված սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները:

Նախագծային փաստաթղթերը ենթակա են բնապահպանական փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(12-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)

13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

(Պարբերությունն ուժը կորցրել է 09.04.09 N 368-Ն)

(13-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, 29.12.05 N 2406-Ն, փոփ. 09.04.09 N 368-Ն)

13.1. (13.1 կետն ուժը կորցրել է 09.04.09 N 368-Ն)

13.2. Սույն կարգի 13-րդ և 13.1-րդ կետերով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(13.2 կետը լրաց. 29.12.05 N 2406-Ն)

14. Նախագծային փաստաթղթերը պետք է համաձայնեցվեն դրանք ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում, իսկ հասարակությանն իրազեկելու դեպքում` ներկայացվելու օրվանից 21-օրյա ժամկետում: Դիտողություններով վերադարձված նախագծային փաստաթղթերի համաձայնեցման համար նշված ժամկետը հաշվարկվում է դրանք կրկին ներկայացվելու օրվանից 5-օրյա ժամկետում:

(14-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

15. Համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն: Այն հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար:

(15-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, փոփ. 29.12.05 N 2406-Ն)

15.1. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին:

(15.1 կետը լրաց. 29.12.05 N 2406-Ն)

16. (16-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն, ուժը կորցրել է 29.12.05 N 2406-Ն)

17. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

(17-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

18. Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(18-րդ կետը խմբ. 08.08.03 N 996-Ն)

(Կարգը լրաց. 21.10.99 N 644, փոփ., լրաց., խմբ., 16.12.00 N 826, խմբ. 19.09.01 N 882, 02.02.02 N 97, 08.08.03 N 996-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`

1. Հատուկ նշանակության տարածքներում իրականացվող օբյեկտները`

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքեր և շինություններ,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները։

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական գաղտնիք պարունակող նախագծային և շինարարական աշխատանքների միջոցով իրականացվող շենքերը և շինությունները:

3. (Կետն ուժը կորցրել է 24.02.11 N 155-Ն)

4. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները:

(2-րդ հավելվածը լրաց. 29.12.05 N 2406-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

1. Հասարակական շենքեր և շինություններ`

ուսումնական և կրթական հաստատություններ, այդ թվում` դպրոցներ, արտադպրոցական կազմակերպություններ, մանկատներ, ուսումնարաններ, ինստիտուտներ և այլն` 300 և ավելի աշակերտով (երեխա, ուսանող),

մանկատներ, ծերանոցներ, հաշմանդամների տուն-ինտերնատներ` 100 և ավելի տեղով,

գիտական, գիտահետազոտական, նախագծային բյուրոներ, բանկեր, գրասենյակներ, վարչական օբյեկտներ և այլն` 300 և ավելի աշխատատեղով,

դատարաններ` 4 և ավելի դատավորներով,

հանրային սննդի օբյեկտներ` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 100 և ավելի տեղով,

առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,

առողջապահական օբյեկտներ, հիվանդանոցներ` 200 և ավելի մահճակալով,

առողջարաններ, հանգստի և տուրիզմի օբյեկտներ` 300 և ավելի տեղով,

հյուրանոցներ, մոթելներ և այլն` 300 և ավելի տեղով,

մարզադաշտեր` 5000 և ավելի նստատեղով,

ունիվերսալ մարզադահլիճներ, փակ լողավազաններ,

մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ` 300 և ավելի նստատեղով,

թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսային շենքեր` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,

գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` մեկ մլն և ավելի միավորով,

դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտներ,

երկաթուղային կայարաններ,

ավտոկայաններ` 50 հազ. և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,

օդանավակայաններ,

բազմահարկ ավտոկանգառներ, այդ թվում` ստորգետնյա` 100 և ավելի ավտոմեքենայի համար,

տրանսպորտային կայանատեղեր վերանորոգման արհեստանոցներով` 50 և ավելի միավոր,

հրշեջ կայաններ` 3 և ավելի մեքենայով,

հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,

դիակիզարաններ,

համաքաղաքային հասարակական կենտրոններ, քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտներ։

2. Արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներն ընդունել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշման։

3. Բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի շենքերի խմբեր կամ թաղամասեր` 500 և ավելի բնակչով։

4. 5 և ավելի հարկայնության օբյեկտներ։

5. Ելնելով «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի դրույթներից` կարևորագույն օբյեկտներ համարել նաև նշված կոնվենցիայի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված օբյեկտները:

(3-րդ հավելվածը լրաց. 29.12.05 N 2406-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների

Օբյեկտ ______________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

___________________________________________________________

օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

Նախագծման հիմքը ______________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

___________________________________________________________

կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

Նախագծման փուլերը _____________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծային

___________________________________________________________

կապալի պայմանագրի)

Տարբերակային մշակման պահանջները __________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի

___________________________________________________________

կամ նախագծային կապալի պայմանագրի)

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________

(բնակելի կամ հասարակական

___________________________________________________________

շենքերի (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը,

___________________________________________________________

այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

Առաջարկվող բնակարանների տիպերը և

դրանց հարաբերակցությունը _________________________________________

(բնակելի նշանակության շենքերի դեպքում)

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

___________________________________________________________

Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________

____________________________________________________________

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ _____________________________________

____________________________________________________________

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

____________________________________________________________

Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ _____________________________

(համաձայն նախագծային կապալի պայմանագրի)

Այլ պայմաններ _________________________________________________

___________________________________________________________

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________ __________________ ___________________

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ. Տ.

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ____________ 200 թ.

(Ձև N1 լրաց. 29.12.05 N 2406-Ն)

Ձև N 2

Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

Արտադրական նշանակության օբյեկտների

Օբյեկտ ______________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

___________________________________________________________

օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

Նախագծման հիմքը _____________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________

կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

Նախագծման փուլերը ____________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________

նախագծային կապալի պայմանագրի)

Տարբերակային մշակման պահանջներ __________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________

առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________

(շենքերի (մասնաշենքերի)

__________________________________________________________

տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը, այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային

վերաբերող լրացուցիչ պահանջներ ____________________________________

__________________________________________________________

Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության

հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ __________________

___________________________________________________________

Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի

վերաբերյալ լրացուցիչ պահանջներ _____________________________________

___________________________________________________________

Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների

կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական

միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________

___________________________________________________________

Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների

կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

___________________________________________________________

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

___________________________________________________________

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________

___________________________________________________________

Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ ____________________________

(համաձայն նախագծային կապալի պայմանագրի)

Այլ պայմաններ _________________________________________________

___________________________________________________________

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________ __________________ ___________________

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ. Տ.

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ __________________ 200 թ.

(Ձև N2 լրաց. 29.12.05 N 2406-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։