Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգրքի 204.37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 204.37. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը
1. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:
2. Դատարանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:
3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:
4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.36-րդ հոդվածով նախատեսված պահանջները.
2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.
3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.
4) մինչև դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.
5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:»: