ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 175-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 13-ի «Կիբեռանվտանգության պետական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 14-Ա որոշման N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական» բառերով:
2. Հաստատել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մարտի 9-ի N 175-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության տնօրենի
առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
Վ. Գասպարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,
գեներալ-մայոր
Վ. Մարության - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Գ. Անտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության կառավարական կապի և տեղեկատվության
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան