Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-10-ից մինչև 2012-03-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-03-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 505-Ա

Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`

(Նախաբանը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

1. Հաստատել Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2005 թ.

հուլիսի 7-ի N 505-Ա որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

(Վերնագիրը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի (այսուհետ` ծրագիր) համակարգող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով գործող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման համաձայն:

(1-ին կետը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ու հիմնադրամի միջև ստորագրված փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի իրավունքները բխում են համաձայնագրի դրույթներից:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգման խորհուրդ:

(4-րդ կետը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ

ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային ծրագրի իրականացման համակարգումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) կառավարման մարմին:

(6-րդ կետը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

7. Խորհրդի խնդիրներն են`

ա) ծրագրի իրականացման ընթացքում մինչև 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունների հաստատումը,

բ) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ,

գ) գյուղական ֆինանսավորման կառույցի վարկավորման կանոնակարգի հաստատումը և դրա մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը,

դ) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի քննարկումն ու հաստատումը,

ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին և ծրագրի բյուջեին համապատասխան հաշվետվությունների հաստատումը,

զ) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` նախապես համաձայնեցնելով հիմնադրամի հետ,

է) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը,

ը) հիմնադրամի մասնագետների այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և ծրագրի իրականացման արդյունքները պատվիրակության հետ քննարկելն ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը,

թ) ծրագրի ավարտից հետո դրա իրականացման արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. Հիմնարկի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում ծագած հարցերը հիմնարկի տնօրենի ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան 2 անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին հիմնարկի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ հիմնարկի տնօրենի առաջարկությամբ: Արտահերթ նիստերը գումարվում են առաջարկն ստանալու մասին խորհրդի անդամներին տեղեկացնելու օրվանից ոչ ավելի, քան 15 օրվա ընթացքում.

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստի անցկացումից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Հիմնարկի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

20. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

21. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է:

22. Խորհրդի նախագահը`

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

23. Խորհուրդն ունի 14 անդամ: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(23-րդ կետը փոփ. 25.12.08 N 1082-Ա)

24. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է խորհրդի որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի անդամը խորհրդի նիստի որոշմանն իր անհամաձայնության մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:

25. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարը:

26. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

27. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

28. Խորհրդի քարտուղարը հիմնարկի տնօրենն է:

29. Խորհրդի քարտուղարը`

ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագիծ.

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և դրանց պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու պետական կառավարման մարմիններ:

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

30. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին` հիմնադրամի համաձայնությամբ:

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

31. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` հիմնադրամի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2005 թ.

հուլիսի 7-ի N 505-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

U. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Նռանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին

տեղակալ

U. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ

Ա. Գիզիրյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Վ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի

ֆինանսատնտեսագիտական վարչության

գլխավոր մասնագետ

Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային

ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման

վարչության գյուղատնտեսության, բնապահպանության

և ջրային տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի

ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ -

վարչության պետի տեղակալ

Կ. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

և հաշվապահական հաշվառման վարչության

ֆինանսաբյուջետային բաժնի պետ

Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման

վարչության պետ

Մ. Սարգսյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի

նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ղուկասյան - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Վիրաբյան - «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման

ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ»

պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)

(Հավելվածը խմբ. 25.12.08 N 1082-Ա, փոփ. 02.07.09 N 549-Ա, խմբ. 09.03.11 N 173-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։