Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում:»: