Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 14.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:»: