Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2011 թվականի N 189-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 28 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով՝ որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի նոյեմբերի 23-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ։ Ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի (տրանսպորտային միջոցի) պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 3-ի N 189-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 28 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Տրանսպորտային միջոցի մակնիշը Պետհամա-րանիշը Թողարկման և ձեռքբերման տարեթվերը Գույքի գնահատ-ված արժեքը (դրամ) Գույքի մեկնար-կային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված

արժեքի հարկը (դրամ)

1. «ԱՈՒԴԻ-80» 666 ԼԼ 03 1987 թ., 2001 թ. 734000 734000 18000

2. «ՎԱԶ-2106» 609 ԼԼ 03 1995 թ., 1995 թ. 695000 695000 18000

3. «ՎԱԶ-2106» 012 ԼԼ 03 1995 թ., 1995 թ. 695000 695000 18000

4. «ՎԱԶ-21065» 120 ԼԼ 03 1995 թ., 1999 թ. 695000 695000 18000

5. «ՎԱԶ-21093» 066 ԼԼ 03 1995 թ., 1995 թ. 760000 760000 18000

6. «ՎԱԶ-21099» 040 ՏՍ 64 1996 թ., 1998 թ. 988000 988000 18000

7. «ՎԱԶ-21213» 085 ՏՏ 05 1996 թ., 1997 թ. 692000 692000 18000

8. «ԳԱԶ-31029-0110» 737 ԼԼ 03 1997 թ., 1998 թ. 690000 690000 18000

9. «ՎԱԶ-21099» 061 ԼԼ 03 1997 թ., 1997 թ. 924000 924000 18000

10. «ՎԱԶ-21213» 026 ՏՏ 05 1996 թ., 1997 թ. 819000 819000 18000

11. «ՎԱԶ-21065» 833 ԼԼ 03 1997 թ., 1997 թ. 722000 722000 18000

12. «ՎԱԶ-2106» 344 ԼԼ 03 1997 թ., 1998 թ. 729000 729000 18000

13. «ԳԱԶ-3102» 021 ԼԼ 03 1998 թ., 1998 թ. 803000 803000 18000

14. «ՎԱԶ-21213» 308 ԼԼ 03 1998 թ., 1998 թ. 854000 854000 18000

15. «ՎԱԶ-21061» 051 ԼԼ 03 1998 թ., 1998 թ. 699000 699 000 18000

16. «ՎԱԶ-2106» 075 ԼԼ 03 1998 թ., 1998 թ. 823000 823000 18000

17. «ՎԱԶ-2106» 018 ՏՏ 05 1998 թ., 1999 թ. 700000 700000 18000

18. «ՎԱԶ-2106» 064 ՏՏ 05 1998 թ., 1999 թ. 732000 732000 18000

19. «ՎԱԶ-21061 051 ՏՏ 05 1998 թ., 1999 թ. 686000 686000 18000

20. «ԴԵՅՈՒ LEGANZA» 047 ՏՏ 05 1999 թ., 2002 թ. 765000 765000 18000

21. «ԳԱԶ-3102» 030 ԼԼ 03 1999 թ., 2001 թ. 841000 841000 18000

22. «ԳԱԶ-311000» 969 ԼԼ 03 1999 թ., 1999 թ. 676000 676000 18000

23. «ԳԱԶ-311000» 103 ՏՏ 05 1999 թ., 2000 թ. 601000 601000 18000

24. «ԳԱԶ-311000» 104 ՏՏ 05 2000 թ., 2000 թ. 708000 708000 18000

25. «ՈՒԱԶ-31514» 028 ՏՏ 05 2000 թ., 2000 թ. 792000 792000 18000

26. «ԳԱԶ-311000» 006 ՏՏ 05 2001 թ., 2002 թ. 862000 862000 18000

27. «ՎԱԶ-21099» 071 ՏՏ 05 2001 թ., 2001 թ. 1123000 1123000 18000

28. «ՎԱԶ-21065» 008 ՏՏ 05 2001 թ., 2001 թ. 1000000 1000000 18000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։