Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը

գործել է մինչև 2011-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

2) վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.

3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.

4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը և պետական հավատարմագրումը.

5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը.

6.1) հաստատում է որակավորման բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.

7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.

8) մշակում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը.

9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները, վերահսկում է դրանց իրականացումը.

10) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգը.

11) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.

12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.

13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.

14) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը և վերահսկումը.

15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

(37-րդ հոդվածը խմբ. 15.05.01 ՀՕ-187, խմբ., լրաց. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։