Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-16-ից մինչև 2011-03-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-03-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2011 թվականի N 194-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 159-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Հ. Բաբայանինը» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյանինը» բառերով.

2) որոշման հավելվածը «Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, «Հրապարակում» հեռուստածրագրի ղեկավար» և «Ա. Հովհաննիսյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր» բառերով.

3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1-ին ենթակետով.

«1) ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին».

4) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Տ. Գևորգյանինը» բառերը.

5) որոշման հավելվածից հանել «Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։