Հոդված 6
Հոդված 6.
Սույն օրենքի ընդունման պահից «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի համար սահմանել հետևյալ հարկային արտոնությունները`
ա) սեփական արտադրության և արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում` շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների ներմուծումն ազատել մաքսատուրքերի գանձումից.
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկ չգանձել սեփական արտադրության և արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում` շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ.
գ) իր կողմից արտադրված` արտահանվող պատրաստի արտադրանքը և կիսաֆաբրիկատներն ազատել արտահանման մաքսատուրքից.
դ) իր կողմից արտադրված` արտահանվող պատրաստի արտադրանքի և կիսաֆաբրիկատների նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
20 ապրիլի 1999 թ.
ՀՕ-291