Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-06-09-ից մինչև 2003-07-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-07-17Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 մայիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 1998 թվականի N 271

քաղ. Երևան

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող, ինչպես նաև իրավաբանական անձանց` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները.

բ) Ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում գտնվող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները կազմակերպում են գույքահարկի վճարումների կատարումը և իրականացնում գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառումը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից ընդունված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված գերատեսչական նորմատիվ ակտերին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գերատեսչական նորմատիվ ակտերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։