Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ, երրորդ պարբերությունների և 3-րդ մասի «Քաղաքացիական ծառայողի», «Քաղաքացիական ծառայողը», «Քաղաքացիական ծառայողների» բառերը համապատասխանաբար փոխարինել «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի», «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը», «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրման և դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: