Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերը «քաղաքացիական ծառայողի» բառերից առաջ լրացնել «քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.1. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:
2.2. Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողի երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից ցածր լինելու դեպքում նրա աշխատավարձն իջեցվում է մեկ միավորով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:
2.3. Քաղաքացիական ծառայողների կատարողականների գնահատման ցուցանիշը սահմանվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգով:»: