ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածը «0200 Սոցիալական ապահովություն» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
« 0100 Հանրային ծառայություն
0101 Ոստիկանական գործ Ոստիկան - 6 ամիս - -
».
2) որոշման N 1 հավելվածի «2500 Քիմիական արտադրություն» բաժինը
« 2511 Ավտոդողերի արտադրություն, վերականգնում և նորոգում Անվադողեր հավաքող 3 1 1 3
»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 2512 Քիմիական արտադրության տեխնոլոգիա Լայն պրոֆիլի
ապարատավար 3 1 1 3
».
3) որոշման N 2 հավելվածի`
ա. «0200 Հումանիտար մասնագիտություններ և սոցիոլոգիա» բաժինը
« 0203 Իրավապահպան գործունեություն Իրավապահպան - 2 տարի 3 տարի
»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 0204 Ոստիկանական գործ Ոստիկան-սպա - 2 տարի -
»,
բ. «1700 Տեխնոլոգիական մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ» բաժինը
« 1722 Էլեկտրաֆիկացված և օդաչուաօդանավային համալիրների տեխնիկական շահագործում Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի
»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 1723 Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում Էլեկտրատեխնիկ- մեխանիկ 4 տարի 3 տարի 4 տարի
»,
գ. «2200 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» բաժինը
« 2205 Կիրառական ինֆորմատիկա (ըստ ճյուղերի) Տեխնիկ 4 տարի 3 տարի 4 տարի
»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 2206 Մեխատրոնիկա Տեխնիկ-մեխատրոնիկ 4 տարի 3 տարի 4 տարի
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 18
Երևան