Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 մայիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 1998 թվականի N 291

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ 1998 թվականի 1-ին եռամսյակում առողջապահության համակարգում իրականացված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերը գնահատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1997 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 135 որոշմամբ հաստատված գներով, ինչպես նաև առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի տեղադրման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 7-րդ կետով.

«7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 1-ից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։