ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
25 փետրվարի 2011 թ.
ք. Երևան N 01-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 8-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1731-Ն որոշման 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել բույսերի պաշտպանության միջոցի գրանցման վկայագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ղարիբյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության
նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2011 թվականի փետրվարի 25-ի
N 01-Ն հրամանի
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ______
Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________
կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը
________________________________________________________________________ -ին
Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի
«___»___________20__թ. N____ հրամանի ________________________________
բույսերի պաշտպանության միջոցի անվանումը
թունանյութը գրանցված է բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցամատյանում՝
N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման
գրանցման համարը
համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում:
«___» _____________ 20__ թ.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետ
_______________________
ստորագրություն
Կ. Տ.