ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2010 թվականի N 417-Ա
«ՔԵՆԴԼ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 524-Ա որոշման 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ստեղծել «Քենդլ» նախագծի համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 8-ի N 417-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՔԵՆԴԼ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Տեր-Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Վ. Ցականով - Երևանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ֆ. Կալֆայան - «Քենդլ» նախագծի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ռ. Ավագյան - ակադեմիկոս (համաձայնությամբ)
Մ. Հերգնյան - «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Աբովյան - «Տեխնոլոջի տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ. 21.03.11 N 207-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան