Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2011 թվականի N 144-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության համայնքների հողերի միավորման հայեցակարգը լրամշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը լրամշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հողերի միավորման հայեցակարգը:

(2-րդ կետը փոփ. 21.03.11 N 203-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. փետրվարի 24

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

փետրվարի 24-ի N 144-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Մ. Քամալյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման

վարչության քաղաքաշինության, կադաստրի և

տնտեսության արտադրական ոլորտի այլ ճյուղերի ընթացիկ ծախսերի ֆինանսական

ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման

վարչության պետ

Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ

Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության

և կատարելագործման վարչության իրավական

ակտերի վերլուծության բաժնի պետ

Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի

ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։