Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել ներքոհիշյալ նախկին դուստր ձեռնարկություններից` Արտաշատի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Կոտայքի, Շիրակի, Ստորին Հրազդանի ջրանցքների, Արփայի, Տավուշի, Լոռու, Որոտան-Ողջիի, Սևանի ավազանի ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններից, Երևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություննից և «Ջուր» դուստր ձեռնարկությունից իր հաշվեկշռին հաշվեգրված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված հաշվարկային պարտքերի վճարումից և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված և չվճարված տույժերից: