ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2011 թվականի N 278-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 18-ի «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) հավելվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
« 8. Պայմանագրի կնքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ 2011թ.
հունիս ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ԲԲԸ (համաձայնությամբ)
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 4
Երևան