ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2011 թվականի N 259-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ - 2011» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ - 2011» ֆուտբոլային մրցաշարը կազմակերպող և անցկացնող կազմկոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ - 2011» ֆուտբոլային մրցաշարի կանոնակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
ապրիլի 1-ի N 259-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ - 2011» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Ա. Պետրոսյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ
Խ. Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վ. Նիկոյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Մինասյան - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան