Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2011 թվականի N 228-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2011 թվականի ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2011 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.03.11 N 253-Ա)

2. Պատվիրակության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 29.03.11 N 253-Ա)

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

(3-րդ կետը լրաց. 29.03.11 N 253-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 25-ի N 228-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2011 թվականի մարտի 28-ից մինչԵՎ ապրիլի 7-ը Աստանա մեկնող դիտորդական առաքելության պատվիրակության

Հ. Ղազարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ս. Պիպոյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության փորձագիտական բաժնի պետ (համաձայնությամբ)

Կ. Հայրապետյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետաիրավական անվտանգության ռազմավարության իրականացման բաժնի գլխավոր

մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական

Ա. Ավետիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական

Գ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական

Ռ. Սաֆրաստյան - ՀՀ հանրային խորհրդի արտաքին կապերի, կրոնի և սփյուռքի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Խզմալյան - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային, պետական սեփականության և գնային քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Լ. Սիմոնյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)

Տ. Օհանյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար (համաձայնությամբ)

Հ. Հարությունյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական (համաձայնությամբ)

Կ. Մինասյան - «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Է. Հարությունյան - «Երիտասարդ դեմոկրատների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ի. Հարությունյան - «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Խաչատրյան - «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 25-ի N 228-Ա

որոշման

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Գործունեության/տեղափոխման ծախսեր եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների

խորհրդակցության վայր և հետ)

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 30

15

340

10

130

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից 525 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

Բնակություն (9 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, եթե

առկա է x առավելագույնը 110 եվրո/գիշեր)

Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր x առավելագույնը 9 օր)

Բնակություն և սնունդ` թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)

Բնակություն և սնունդ` վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից) 150

75

150

15

990

450

140

140

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից 2110 եվրո

Ընդհանուր ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար 2635 եվրո

(Հավելվածը լրաց. 29.03.11 N 253-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։