Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-04-06-ից մինչև 2014-01-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-01-30Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1687-Ա

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 9-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 13 որոշման 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1687-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Հ. Հունանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

տեղակալ

Ն. Կարապետյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,

դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

(համաձայնությամբ)

Գ. Տեր-Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(Հավելվածը փոփ. 17.03.05 N 305-Ա, խմբ. 19.09.10 N 1171-Ա, փոփ. 31.03.11 N 316-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։