Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Խ. ՄԱՅՈՐ ՕՐԵԽԱՅԻ ԵՎ Ի. ԲԱՍՏԻԴԱ ԱԶԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2011 թվականի N 308-Ա

Խ. ՄԱՅՈՐ ՕՐԵԽԱՅԻ ԵՎ Ի. ԲԱՍՏԻԴԱ ԱԶԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 14.04.11 N 322-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի հրավերով՝ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալ Խ. Մայոր Օրեխայի և Ի. Բաստիդա Ազկարատեի 2011 թվականի ապրիլի 25-29-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ճանապարհածախսի, թարգմանչական ծառայությունների, հուշանվերների ձեռքբերման և արարողակարգային հարցերի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

(1-ին կետը լրաց. 14.04.11 N 322-Ա)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և սպասարկման համար տրամադրել ավտոմեքենա։

(2-րդ կետը փոփ. 14.04.11 N 322-Ա)

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։