Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411175

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

23 մարտի 2011 թ. N 665-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1 հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքի տրամադրման կարգ» (այսուհետ` կարգ) և «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք» (այսուհետ` տեղեկանք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կարգի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչություն» բառերով,

2) կարգի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչությունը» բառերով,

3) տեղեկանքի 1-ին կետում «դրամ» բառերից հետո լրացնել __________________ բառերը,

«(գումար, արտարժույթ)»

4) տեղեկանքում «ՀՀ ԿԱ ՀՊԾ» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ» բառերով:

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։