Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-05-12-ից մինչև 2013-02-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-02-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611173

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

4 ապրիլի 2011 թ.

ք. Երևան N 144-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանի հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

9. Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը 2 նամականիշ II եռամսյակ 350

200 40 000x2

2. Հաստատել` Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը թեմային նվիրված «12/04/1961» և «1905-1993. Անդրանիկ Իոսիֆյան. օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտոր. Andranik Iosifian. Chief designer of meteorological satellites» նամականիշերի նմուշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել` Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը թեմային նվիրված «12/04/1961» և «1905-1993. Անդրանիկ Իոսիֆյան. օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտոր. Andranik Iosifian. Chief designer of meteorological satellites» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 350 և 200 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի ապրիլի 4-ի

թիվ 144-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի ապրիլի 4-ի

թիվ 144-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։