Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 1-05/03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411176

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

23 մարտի 2011 թ. N 666-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 1-05/03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1 հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 1-05/03-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) կարգի 1-ին կետում և հավելված 2-ով հաստատված տեղեկանքում «հարկային պետական ծառայություն» բառերը դրանց հոլովաձևերով փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց հոլովաձևերով,

2) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դիմողը Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով սույն հրամանի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է իր հաշվառման վայրի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Վերջինս, սույն հրամանի Հավելված 3-ով սահմանված գրանցամատյանում կատարում է համապատասխան նշումներ և երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ տրամադրում է տեղեկանքը` հաստատելով այն հարկային տեսչության կնիքով և ամրագրելով հարկային տեսչության պետի ստորագրությամբ, կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:»,

3) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) Իրավաբանական անձանց դեպքում.

ա) օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`

- պայմանագիրը,

- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը,

- հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն:

Նշված փաստաթղթերի պատճենները հաստատում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ.

2) Հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական անձանց դեպքում.

ա. օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`

- պայմանագիրը,

- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և այլն.

բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները.

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` հաստատող փաստաթղթերի պատճենների հետ հանդերձ:

Որպես հաստատող փաստաթղթեր կարող են ծառայել`

- տեղեկանքը բնակության վայրից,

- տեղեկանքը աշխատանքի վայրից,

- ավիատոմսերը,

- սեփականության վկայականը և այլն:

Մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող փաստաթղթերի պատճենները նախկինում ներկայացված լինելու դեպքում դրանց կրկնակի ներկայացում չի պահանջվում: Այդ դեպքում դիմումի մեջ պետք է կատարել հղում այն գրության վրա, որով նախկինում ներկայացվել է տվյալ փաստաթուղթը:»:

2. Հրամանը լրացնել նոր «Հավելված 3.»-ով (կցվում է):

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

Հավելված 3.

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2011 թ. մարտի 23-ի

N 666-Ն հրամանի

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

N Փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը), կազմակերպա-իրավական ձևը Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն (ֆիզիկական անձանց դեպքում` բնակության հասցեն կամ հաշվառման վայրը) ՀՎՀՀ(առկա-յության դեպքում) Տեղեկանքի ներկայացման երկիրը ՀՀ ռեզիդենտ հանդիսա-նալու տարին (ները) Տեղեկանքի ստացման ամսաթիվը և դիմողի ստորա-գրությունը

1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։