ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 452-Ա
«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 452-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ Հայաստանի ՀանրապետությՈՒն ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Մաքսային հայտարարագրի համարը Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը Քանակը Մաքսային արժեքը(դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. Շշեր լվացող սարքավորման պահեստամասեր C 5396 28.06.2010 թ. 48336 կգ 326450134 28.06.2011 թ.
2. Փաթեթների փոխադրիչ C 6050 14.07.2010 թ. 1 հատ 24953002 14.07.2011 թ.
3. Շշերի փոխադրիչ C 6050 14.07.2010 թ. 1 հատ 78071199 14.07.2011 թ.
4. Արկղերի փոխադրիչ C 6050 14.07.2010 թ. 1 հատ 96411189 14.07.2011 թ.
5. Պալետիզատոր C 6050 14.07.2010 թ. 1 հատ 74614810 14.07.2011 թ.
6. Դեպալետիզատոր C 6050 14.07.2010 թ. 1 հատ 70819924 14.07.2011 թ.
7. Արկղերի դատարկման, դասավորման սարք C 6050 14.07.2010 թ. 1 հատ 68252849 14.07.2011 թ.
8. Ապակյա շշերի շշալցման սարք C 6050 14.07.2010 թ. 1 հատ 158133654 14.07.2011 թ.
9. Ապակյա շշերի լվացման սարք C 6050 14.07.2010 թ. 1 հատ 311387364 14.07.2011 թ.
10. Պիտակավորման սարք C 6050 14.07.2010 թ. 1 հատ 98258923 14.07.2011 թ.
11. Փոխադրիչի կառավարման վահանակ C 6050 14.07.2010 թ. 1 հատ 60667468 14.07.2011 թ.
12. Տակդիրների փաթեթավորման սարք C 6050 14.07.2010 թ. 1 հատ 29513076 14.07.2011 թ.
13. Օդակարգավորիչ C 9668 25.10.2010 թ. 1 հատ 23788148 25.10.2011 թ.
14. Պլաստմասսայե շշեր փչող սարք C 12316 27.12.2010 թ. 1 հատ 444579799 27.12.2011 թ.
15. Փաթեթների փոխադրիչ C 12316 27.12.2010 թ. 1 հատ 18872865 27.12.2011 թ.
16. Պլաստմասսայե շշերի փոխադրիչ C 12316 27.12.2010 թ. 1 հատ 47352255 27.12.2011 թ.
17. Պլաստմասսայե շշերի շշալցման սարք C 12316 27.12.2010 թ. 1 հատ 558004508 27.12.2011 թ.
18. Պլաստմասսայե շշերի պիտակավորման սարք C 12316 27.12.2010 թ. 1 հատ 141384584 27.12.2011 թ.
19. Կոնվեյեր C 12316 27.12.2010 թ. 1 հատ 6837403 27.12.2011 թ.
20. Տակդիրների փաթեթավորման սարք C 12316 27.12.2010 թ. 1 հատ 109611297 27.12.2011 թ.
21. Պլաստմասսայե շշեր փչող սարքի մասեր C 12316 27.12.2010 թ. 1900 կգ 45023333 27.12.2011 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան