Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 592-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության և Գյուղատնտեuության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին uտորագրված ու 2005 թվականի մայիսի 2-ին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.1-ին բաժնով և N 3 հավելվածի 1-ին կետով սահմանված դրույթներով` որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարությունը համարել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր գործակալություն:

2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վարչական, ֆինանuական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով uտեղծել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ:

3. (կետն ուժը կորցրել է 28.04.11 N 461-Ն)

4. Ստեղծել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհուրդ:

5. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

6. Գյուղատնտեuության ծառայությունների ծրագրի ավարտման պատճառով դադարեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» և «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկների գործունեությունը:

7. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված պետական հիմնարկների լուծարման և գործունեության դադարեցման գործընթացը.

բ) ներկայացնել համապատասխան առաջարկություն «Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

գ) հաստատել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

8. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրին Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման մասնաբաժինը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 67177500,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

մայիսի 19-ի N 592-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

(հավելվածն ուժը կորցրել է 28.04.11 N 461-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։