Հոդված 20
Հոդված 20.
Կանոնագրքի 113-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նա պատասխանատու է գնդում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացման համար և պարտավոր է`
- պատրաստել քիմիկ-հրահանգիչներ և արտահաստիքային քիմիկ-հետախույզներ.
- ապահովել գնդի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, մշտապես բացահայտել ռադիացիոն, քիմիական իրավիճակը, գնդի տեղաբաշխման և մարտական գործողությունների շրջանում իմանալ օդի վերգետնյա շերտի օդերևութաբանական իրադրությունը.
- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել ստորաբաժանումներում և գնդի պահեստում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության սպառազինության, անհատական միջոցների առկայությունը և տեխնիկական վիճակը.
- յուրաքանչյուր ուսումնական փուլի սկզբում կազմակերպել և իրականացնել անձնակազմի հակագազերի տեխնիկական ստուգումը և հարմարեցումը:»: