Հոդված 443
Հոդված 443.
Հանձնաժողովը վերլուծում և առաջարկներ է ներկայացնում զորամասի հրամանատարին`
1) ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում զինվորական անվտանգության պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը և զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր վիճակի վերաբերյալ.
2) ստորաբաժանումների տեղակայման և մարտական պատրաստության պարապմունքների, վարժանքների, զորավարժությունների անցկացման վայրերում առօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման, ինչպես նաև կանխարգելման հնարավոր գործողությունների վերաբերյալ.
3) պատասխանատու հրամանատարների (պետերի) կողմից անձնակազմի իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպատեխնիկական, բարոյահոգեբանական, բժշկական, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող գործունեության վերաբերյալ.
4) մարտական հերթապահության իրականացման, ռազմական տեխնիկայի և սպառազինության շահագործման ընթացքում, ինչպես նաև պարապմունքների ու աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման վիճակի վերաբերյալ.
5) զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման վերաբերյալ.
6) զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցերով զորամասի հրամանատարի հրամանների նախագծերի մշակման վերաբերյալ: