Հոդված 445
Հոդված 445.
Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս զորամասի հրամանատարին և վերադաս մարմնի հանձնաժողովին ներկայացնում է գրավոր զեկույց: Զեկույցում արտացոլվում են զորամասում զինվորական ծառայության անվտանգության վիճակը, հանձնաժողովի տարեկան աշխատանքային պլանի կատարումը, ի հայտ եկած թերությունները և դրանց վերացման վերաբերյալ արված առաջարկությունները, հաշվետու ժամանակահատվածում անձնակազմի մահվան ելքով և խեղումներով ուղեկցված դեպքերի վերաբերյալ վերլուծությունը: