Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները:»: