«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 ապրիլի 2011 թ. թիվ 240-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 80-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի օրինակելի ձև Հ-3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
2) Հրամանի «Լրացման պահանջներ» օրինակելի ձև Հ-3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:
3) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «4634» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« 4634 - Այլ նպաստներ բյուջեից 4729 X X X
»։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումներ ու փոփոխությունները.
1) Հրամանի հավելված N 8-ի «Ընթացիկ եկամուտներ» դասի 745000 «ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» խմբից հանել 745112 «Նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր» և 745212 «Նախորդ տարիների համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր» ենթաանալիտիկ հաշիվներ» տողերը:
2) Հրամանի հավելված N 25-ում կատարել հետևյալ լրացումները`
ա. աղյուսակի «931000 Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.
«931100 Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»,
«931200 Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից»,
բ. աղյուսակի «932000 Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.
«932100 Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»,
«932200 Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից»,
գ. աղյուսակի «933000 Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.
«933100 Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»,
«933200 Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարվա համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից»,
դ. աղյուսակի «934000 Սոցիալական ապահովագրության բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ» տողը համարել ուժը կորցրած,
ե. հավելվածի տեքստային մասից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Բյուջեների հաշվետու տարվա տարեսկզբի ազատ մնացորդն իր մեջ ներառում է նաև Հայաստանի Հանրապետության պետական կամ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարում վերադարձից մուտքերը»:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը, բացառությամբ սույն հրամանի 2-րդ կետի 1) ենթակետի Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների մուտքերի մասով, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախարար՝
Վ. Գաբրիելյան
Հավելված N 1
Օրինակելի ձև Հ-3
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2011 թվականի
ապրիլի 27-ի N 240-Ն հրամանի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
01.________. -- 01._______. Ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը_____________________________ 8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
2. Փոստային հասցեն _______________________________ ծածկագիր Բաժին Խումբ Դաս
3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ
բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
9. Ծրագրի անվանումը__________________________
4. ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմնի _____________ ___________________________
անվանումը__________________________________________ 10. Ծրագրի կոդը
5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը_______________
6. Հիմնարկի՝ ՏԳԲ-ում բացված արտաբյուջետային 11. ՀՀ պետական կառավարման (ՏԻ) մարմնի կոդն
միջոցների գանձապետական հաշվի համարը
ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական
7. Արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքը՝ դասակարգման
ՀՀ կառավարության «___» « ___________» _______թ. N _____ որոշումը կամ 12. Չափի միավորը՝ հազար դրամ
«___» « ____________» ______թ. N _____ ՀՀ օրենքը
Տողերի NN Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների և դրանց հաշվին իրականացվող ելքերի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի) Տարեսկզբին հաստատված տարեկան նախահաշիվ Տարեկան նախահաշվում կատարված փոփոխությունները (ավելացումը`/+/, պակասեցումը /-/) Տարեկան ճշտված նախահաշիվ (սյուն 1 + սյուն 2) Հաշվետու ժամանակաշրջանի ճշտված նախահաշիվ Փաստացի
անվանումները Տնտեսագիտական ծածկագրի համարը (սինթետիկ հաշիվ)
Ա Բ Գ 1 2 3 4 5
2000000 I. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (տող 2111000+ տող 2112000+տող 2113000 ) x
այդ թվում՝
2111000 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ x
2112000 2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ x
որից`
2112100 2.1. Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2112110 2.1.1 ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից 731100
2112120 2.1.2 կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից 731200
2112200 2.2 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2112210 2.2.1 ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից 732100
2112220 2.2.2 կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից 732200
2112300 2.3 Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x
2112310 2.3.1 ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից 733100
2112320 2.3.2 կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից 733200
2113000 3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ x
որից`
2113100 3.1 Եկամուտներ սեփականությունից x
2113110 3.1.1 տոկոսներ 741100
2113120 3.1.2 շահաբաժիններ 741200
2113130 3.1.3 գույքի վարձակալություն 741500
2113200 3.2 Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից x
2113210 3.2.1 Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից 742100
2113240 3.2.2 վարչական գանձումներ 742200
2113241 3.2.2.1 մաքսավճար x
2113242 3.2.2.2 այլ վարչական գանձումներ x
2113300 3.3 Եկամուտներ տույժերից, տուգանքներից x
2113400 3.4 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2113410 3.4.1 ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ 744100
2113420 3.4.2 կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ 744200
2113500 3.5 Այլ եկամուտներ x
1000000 II. ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող1100000+ տող 4000000) X
այդ թվում`
1100000 Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ (տող 1110000+ տող 1120000+տող 1130000+տող 1140000+տող 1150000+տող 1160000+տող 1170000) x
այդ թվում`
1110000 1. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (տող 1111000+ տող 1112000+տող 1113000+տող 1114000+տող 1115000+տող 1116000+տող 1117000) x
1111000 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 411100
1112000 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ 411200
1113000 - Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում 411300
1114000 - Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում 411400
1115000 - Այլ վարձատրություններ 411500
1116000 - Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ 412100
1117000 - Սոցիալական ապահովության վճարներ 413100
1120000 2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
(տող 1121000+ տող 1122000 + տող 1123000+ տող 1124000+ տող 1125000+ տող 1126000) x
այդ թվում`
1121000 2.1. Շարունակական ծախսեր x
1121100 - Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր 421100
1121200 - Էներգետիկ ծառայություններ 421200
1121300 - Կոմունալ ծառայություններ 421300
1121400 - Կապի ծառայություններ 421400
1121500 - Ապահովագրական ծախսեր 421500
1121600 - Գույքի և սարքավորումների վարձակալություն 421600
1121700 -Արտագերատեսչական ծախսեր 421700
1122000 2.2. Գործուղումների և շրջագայության ծախսեր x
1122100 - Ներքին գործուղումներ 422100
1122200 - Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 422200
1122300 - Այլ տրանսպորտային ծախսեր 422900
1123000 2.3. Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում x
1123100 - Վարչական ծառայություններ 423100
1123200 - Համակարգչային ծառայություններ 423200
1123300 - Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ 423300
1123400 - Տեղեկատվական ծառայություններ 423400
1123500 - Կառավարչական ծառայություններ 423500
1123600 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ 423600
1123700 - Ներկայացուցչական ծախսեր 423700
1123800 - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 423900
1124000 2.4. Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում x
1124100 - Մասնագիտական ծառայություններ 424100
1125000 2.5. Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) x
1125100 - Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 425100
1125200 - Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 425200
1126000 2.6. Նյութեր (ապրանքներ) x
այդ թվում`
1126100 - Գրասենյակային նյութեր և հագուստ 426100
1126200 - Գյուղատնտեսական ապրանքներ 426200
1126300 - Վերապատրաստման և ուսուցման նյութեր (աշխատողների զարգացման) 426300
1126400 - Տրանսպորտային նյութեր 426400
1126500 - Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր 426500
1126600 - Առողջապահական և լաբորատոր նյութեր 426600
1126700 - Կենցաղային և հանրային սննդի նյութեր 426700
1126800 - Հատուկ նպատակային այլ նյութեր 426900
1130000 3. ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ x
այդ թվում`
1130100 - Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ 441100
1130200 - Ներքին վարկերի տոկոսավճարներ 441200
1130300 - Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ 442100
1130400 - Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ 442200
1131000 Փոխառությունների հետ կապված վճարներ x
1131200 - Տույժեր 443200
1131300 - Փոխառությունների գծով տուրքեր 443300
1140000 4. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ x
այդ թվում`
1141000 - Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին 451100
1142000 - Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին 451200
1143000 - Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին 452100
1144000 - Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին 452200
1150000 5. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ x
այդ թվում`
1151000 Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին x
1151100 - Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461100
1151200 - Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461200
1152000 Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին x
1152100 - Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 462100
1152200 - Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 462200
1153000 Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին x
1153100 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 463100
1153200 - Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին 463200
1153300 - Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ 463300
1153400 - Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում 463400
1153500 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին 463500
1153600 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 463700
1153700 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 463800
1153800 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 463900
1154000 Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին x
1154100 - Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 465100
1154200 - Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 465200
1154300 - Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին 465300
1154400 - Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 465500
1154500 - Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 465600
1154600 -Այլ կապիտալ դրամաշնորհներ 465700
1160000 6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ x
այդ թվում`
1161000 6.1. Սոցիալական ապահովության նպաստներ x
1161100 - Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ 471100
1161200 - Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին 471200
1162000 6.2. Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) x
1162100 - Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից 472100
1162200 - Մայրության նպաստներ բյուջեից 472200
1162300 - Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 472300
1162400 - Գործազրկության նպաստներ բյուջեից 472400
1162500 - Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից 472500
1162600 - Հուղարկավորության նպաստներ բյուջեից 472600
1162700 - Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 472700
1162800 - Բնակարանային նպաստներ բյուջեից 472800
1162900 - Այլ նպաստներ բյուջեից 472900
1163000 6.3. Կենսաթոշակներ x
1163100 - Կենսաթոշակներ 474100
1170000 7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ x
այդ թվում`
1171000 7.1. Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին x
1171100 - Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ 481100
1171200 - Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին 481900
1172000 7.2. Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ x
1172100 - Աշխատավարձի ֆոնդ 482100
1172200 - Այլ հարկեր 482200
1172300 - Պարտադիր վճարներ 482300
1172400 - Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր 482400
1173000 7.3. Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ x
1173100 - Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ 483100
1174000 7.4. Բնական աղետներից կամ այլ բնական պատճառներով առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնում x
1174100 - Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 484100
1174200 - Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում 484200
1175000 7.5. Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնում x
1175100 - Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 485100
1176000 7.6. Այլ ծախսեր x
1176100 - Այլ ծախսեր 486100
1177000 7.7. Պահուստային միջոցներ x
1177100 - Պահուստային միջոցներ 489100
4000000 Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (տող 1200000 + 1300000) x
այդ թվում`
1200000 ԲԱ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ x
այդ թվում`
1210000 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ x
որից`
1211000 - Շենքերի և շինությունների ձեռք բերում 511100
1212000 - Շենքերի և շինությունների շինարարություն 511200
1213000 - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 511300
1214000 - Տրանսպորտային սարքավորումներ 512100
1215000 - Վարչական սարքավորումներ 512200
1216000 - Այլ մեքենաներ և սարքավորումներ 512900
1217000 - Աճեցվող ակտիվներ 513100
1218100 - Ոչ նյութական հիմնական միջոցներ 513200
1218200 - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր 513300
1218300 - Նախագծահետա-զոտական ծախսեր 513400
1220000 2. ՊԱՇԱՐՆԵՐ x
որից`
1221000 - Ռազմավարական պաշարներ 521100
1222000 - Նյութեր և պարագաներ 522100
1223000 - Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ 523100
1224000 - Սպառման նպատակով պահվող պաշարներ 524100
1230000 3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ x
որից`
1231000 - Բարձրարժեք ակտիվներ 531100
1240000 4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ x
որից`
1241000 - Հող 541100
1242000 - Ընդերքային ակտիվներ 542100
1243000 - Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ 543100
1244000 - Ոչ նյութական չարտադրված ակտիվներ 544100
1300000 ԲԲ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ x
որից`
1311000 Հիմնական միջոցների իրացումից մուտքեր x
1312000 Պաշարների իրացումից մուտքեր x
1313000 Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքեր x
1314000 Ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքեր x
3000000 III. ԴԵՖԻՑԻՏ ԿԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴ (տող 1000000 - 2000000) x
5000000 IV. ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ (տող 5100000 + 5200000) x
այդ թվում`
5100000 Ա. ՆԵՐՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ x
այդ թվում`
5110000 1. ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ x
այդ թվում`
5111000 1.1. Արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) x
որից`
5111100 թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր 9111
5111200 հիմնական գումարի մարում 6111
5112000 1.2. Վարկեր և փոխատվություններ (ստացում և մարում) x
այդ թվում`
5112100 1.2.1 Վարկեր X
որից`
5112110 վարկերի ստացում 9112
5112120 ստացված վարկերի հիմնական գումարի մարում 6112
5112200 1.2.2 Փոխատվություններ X
որից`
5112210 փոխատվությունների ստացում 9112
5112220 ստացված փոխատվությունների մարում 6112
5120000 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ x
այդ թվում`
5121000 2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցություն x
որից`
5121100 իրացումից մուտքեր 9213
5121200 - ձեռքբերում 6213
5122000 2.2. Փոխատվություններ
որից`
5122100 - նախկինում տրամադրված փոխատվությունների դիմաց ստացվող մարումներից մուտքեր 9212
5122200 - փոխատվությունների տրամադրում 6212
5123000 2.3. Վարկեր X
այդ թվում`
5123100 - տրամադրված վարկերի մարումներից մուտքեր 9212
5123200 - վարկերի տրամադրում 6212
5124000 2.4. Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ x
5125000 2.5. Արտաբյուջետային հաշվից համապատասխան բյուջե փոխանցվող միջոցներ x
5126000 2.6. Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն x
5127000 2.7. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ x
5200000 Բ. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ x
այդ թվում`
5210000 1. ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ x
այդ թվում`
5211000 1.1. Արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) x
որից`
5211100 թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր 9121
5211200 հիմնական գումարի մարում 6121
5212000 1.2. Վարկեր և փոխատվություններ (ստացում և մարում) x
այդ թվում`
5212100 1.2.1 Վարկեր x
որից`
5212110 վարկերի ստացում 9122
5212120 ստացված վարկերի հիմնական գումարի մարում 6122
5212200 1.2.2 Փոխատվություններ X
որից`
5212210 փոխատվությունների ստացում 9122
5212220 ստացված փոխատվությունների մարում 6122
5220000 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ x
այդ թվում`
5221000 2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցություն x
որից`
5221100 իրացումից մուտքեր 9223
5221200 - ձեռքբերում 6223
5222000 2.2. Փոխատվություններ X
որից`
5222100 - նախկինում տրամադրված փոխատվությունների դիմաց ստացվող մարումներից մուտքեր 9222
5222200 - փոխատվությունների տրամադրում 6222
5223000 2.3. Վարկեր X
այդ թվում`
5223100 - տրամադրված վարկերի մարումներից մուտքեր 9222
5223200 - վարկերի տրամադրում 6222
5224000 2.4. Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ x
5225000 2.5. Արտաբյուջետային հաշվից համապատասխան բյուջե փոխանցվող միջոցներ x
5226000 2.6. Արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն x
5227000 2.7. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ x
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ
(հազար դրամ)
Ներքին ֆինանսավորման աղբյուր Արտաքին ֆինանսավորման աղբյուր
ա. Տարեսկզբի ազատ մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ
բ. Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ
բա. այդ թվում `
Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից
գ. Արտաբյուջետային հաշվից համապատասխան բյուջե փոխանցվող միջոցներ
դ. Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ կամ միջոցների փոփոխություն
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդ
(ա-բ-գ+դ) - -
__ ____________ 20 _____ թ.
ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ______________________ _________
(ստորագրություն) (Ա.Հ.Ա.)
Կ. Տ.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝
(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ) ______________________ _________
(ստորագրություն) (Ա.Հ.Ա.)
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2011 թվականի ապրիլի 27-ի
N 240-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
օրինակելի ձև Հ-3-ի
1. «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին» հաշվետվությունը լրացվում է «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևի» լրացման պահանջներին համապատասխան:
2. Հաշվետվության «5»-րդ սյունակում եկամուտների մասով ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար փաստացի ստացված արտաբյուջետային եկամուտները, իսկ ծախսերի մասով՝ դրամարկղային ծախսերը:
3. Նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքերը մուտքագրվում են արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ տողի 5-րդ սյունակում դրական նշանով:
4. Նախահաշվի աղյուսակի 5-րդ սյունակում արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցների և արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ միջոցներ (արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն) տողերը կարող են միաժամանակ լրացվել, եթե առկա են նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր:
5. «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացում» աղյուսակի ցուցանիշները լրացվում են դրական նշանով, հետևյալ կերպ`
1. աղյուսակի «ա» տողը լրացվում է նախորդ տարիներից աճողական կարգով գոյացած տարեսկզբի ազատ մնացորդ,
2. աղյուսակի «բ» տողում լրացվում է հաշվետվության 5124000 և 5224000 տողերի ցուցանիշները,
3. աղյուսակի «բա» տողը լրացվում է նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքերը,
4. աղյուսակի «գ» տողում լրացվում է հաշվետվության 5125000 և 5225000 տողերի ցուցանիշները,
5. աղյուսակի «դ» տողը` եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու դեպքում լրացվում է հաշվետվության 5127000 և 5227000 տողերի ցուցանիշները, իսկ տարեկան հաշվետվության դեպքում 5126000 և 5226000 տողերի ցուցանիշները:
_____________