«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2011 թ. թիվ 77-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը, հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 9-ը և ենթահավելված 10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2011 թ. ապրիլի 4
ք. Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մարտի 29-ի
թիվ 77-Ն որոշմամբ
Ենթահավելված 9
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի
ՀՀ զինանշան Գրանցված է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
---- թվականի թիվ --- որոշմամբ
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է
____________________________________ բանկին
(անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)
ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ _______________________________________________________
(բանկի գտնվելու վայրը)
Գրանցման համարը _________________________
Գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________
Հարկ վճարողի հաշվառման համարը __________________
Ք. ԵՐԵՎԱՆ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
…………………... ………20 ... թ.
Կ.Տ.
Ենթահավելված 10
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի
ՀՀ զինանշան Գրանցված է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
---- թվականի թիվ --- որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է
__________________________________ օտարերկրյա բանկին(անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ___________________________________________մասնաճյուղ:(օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրը)
Գրանցման համարը _________________________
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________
Հարկ վճարողի հաշվառման համարը ________________
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ _________________________
Ք. ԵՐԵՎԱՆ …………………... …….__20 ... թ..
Կ.Տ.