«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
29 հունվարի 2004 թ. N 47-Ն
ք. Երևան
16 հունվարի 2004 թ. N 007-Ն
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕՏԱՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Սահմանել, որ
1. Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման որոշման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները.
ա) անշարժ գույքի օտարման դեպքում.
- գույքի օտարումը չի խաթարում հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը,
- ներկայացվում է օտարման մրցույթով կամ ուղղակի եղանակով` տվյալ գույքի բարելավման նպատակով ներդրումներ կատարելու պահանջով,
բ) այլ հիմնական միջոցների օտարման դեպքում.
- գույքի օտարումը չի խաթարում հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը,
- օտարվող գույքն ունի 70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք (բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարման նպատակով),
- ուղղակի եղանակով գույքը ներկայացվում է օտարման` առնվազն մեկ անգամ դասական աճուրդով կամ մրցույթով ներկայացնելուց հետո:
(1-ին կետը խմբ. 20.06.05 N 645-Ա, լրաց. 26.04.11 N 234-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 4-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում պետական կառավարման լիազորված մարմինները ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, սույն հրամանի 1-ին կետով սահմանված սկզբունքների պահպանման հիմնավորումները, սույն հրամանի հավելվածներով նախատեսված տեղեկանքները ըստ գույքի համապատասխան տեսակների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում սույն հրամանի 1-ին կետով սահմանված սկզբունքների պահպանման հիմնավորումները և սույն հրամանի հավելված N 2-ով նախատեսված տեղեկանքը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշման վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքը ստանալուց հետո:
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարար
Վ. Խաչատրյան ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
գույքի կառավարման
վարչության պետ Դ. Վարդանյան
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
29.01.2004 թ. N 47-Ն և
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության
16.01.2004 թ. N 007-Ն
համատեղ հրամանի
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________
պետական կառավարման լիազորված մարմնի անվանումը _________________________________
(հիմնարկի, կազմակերպության անվանումը)
ՕՏԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
N Գույքի անվա-
նումը և հասցեն Շահագործ-
ման հանձ-
նման տարին Ձեռք-
բերման
տարին Մակե-
րեսը
(քառ.
մետր) Սկզբնա-
կան
արժեքը
(հազ.
դրամ) Մաշվա-
ծութ-
յունը, % Հաշվե-
կշռային
(մնացոր-
դային)
արժեքը
(հազ.
դրամ) Օտարվող
գույքի
գնահատ-
ված
արժեքը
(հազ.
դրամ) Գույքի օտար-
ման
(նվազագույն,
մեկնարկային)
գինը
(հազ. դրամ) Գույքն
օգտագործող
կազմակեր-
պությունների
անվանումը և
օգտագործ-
ման հիմքերը Եթե գույքը
վաճառքի է
ներկայացվում
2-րդ և ավելի
անդամ, ապա
նշել կայացած
աճուրդների
(մրցույթների)
քանակը և
յուրաքանչյուր
անգամ գնի
նվազեցման
չափը (տոկոսը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1.
2.
3.
4.
5.
...
Հիմնարկի ղեկավար (կազմակերպության տնօրեն) _______________
(ստորագրություն) ______________
(Ա. Ա. Հ.)
__ _________200 թ.
Կ. Տ.
Հավելված N 2
Հ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
29.01.2004 թ. N 47-Ն և
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության
16.01.2004 թ. N 007-Ն
համատեղ հրամանի
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________
պետական կառավարման լիազորված մարմնի անվանումը _________________________________
(հիմնարկի, կազմակերպության անվանումը)
ՕՏԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
N Անվանումը Թողարկ-
ման
տարին Ձեռք-
բերման
տարին Սկզբնա-
կան
արժեքը
(հազ.
դրամ) Մաշվա-
ծութ-
յունը, % Հաշվե-
կշռային
(մնացոր-
դային)
արժեքը
(հազ.
դրամ) Օտարվող
գույքի
գնահատ-
ված
արժեքը
(հազ.
դրամ) Գույքի օտար-
ման (նվազագույն,
մեկնարկային)
գինը
(հազ. դրամ) Տեխնիկական
վիճակը
(սարքին,
անսարք,
շահագործման
համար ոչ
պիտանի)
Եթե գույքը
վաճառքի է
ներկայացվում
2-րդ և ավելի
անգամ, ապա
նշել կայացած
աճուրդների
(մրցույթների)
քանակը և
յուրաքանչյուր
անգամ գնի
նվազեցման
չափը (տոկոսը)
Ավտոմեքենա-
ների համար
նշել պետ. հա-
մարանիշը,
տեխնիկական
անձնագրի
համարը և
վազքը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1.
2.
3.
4.
5.
...
Հիմնարկի ղեկավար (կազմակերպության տնօրեն) _______________
(ստորագրություն) ______________
(Ա. Ա. Հ.)
__ _________200 թ.
Կ. Տ.