Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Ապարանի քաղաքային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2010 թ. N 44-Ն

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ, 40-րդ հոդվածի 1-ին կետերի պահանջներին համապատասխան և համաձայն Հայաստանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջների, ելնելով Ապարան քաղաքում գործող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների գործունեության կանոնակարգման և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման շահերից.

Ապարանի քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Ապարան քաղաքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգման համայնքային կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Ապարանի քաղաքային համայնքի ղեկավար պ-ն Գ. Աբրահամյանին՝

ա) մոբիլիզացնել աշխատակազմի ուժերը քաղաքում գործող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեությունը համայնքային կանոններին համապատասխանեցնելու, բնակչությանը պատշաճ մակարդակի սպասարկում ապահովելու ուղղությամբ.

բ) ապահովել առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգման համայնքային կանոնների հրապարակայնությունը.

գ) ապահովել համայնքային կանոնների պահանջները` խախտողների նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ վերապահված լիազորությունների կիրառումը:

Ապարանի քաղաքապետ` Գ. Աբրահամյան

* - Ծանոթություն - Հավելվածը չի բերվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։