Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 օգոստոսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 1998 թվական N 495

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1998 թվականի Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի ծավալները ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացած միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման հավելվածի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) ճանապարհների հիմնանորոգման ծախսեր 200,0».

բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14. Աղետի գոտում ճանապարհների հիմնանորոգման ծախսեր 200,0

այդ թվում`

Գյումրիի քաղաքապետարան 130,0

Վանաձորի քաղաքապետարան 50,0

Արթիկի քաղաքապետարան 5,0

Ստեփանավանի քաղաքապետարան 4,0

Սպիտակի քաղաքապետարան 4,0

Ախուրյանի քաղաքապետարան 3,0

Աշոցքի քաղաքապետարան 2,0

Մարալիկի քաղաքապետարան 2,0»:

2. Առաջարկել Գյումրիի, Վանաձորի, Արթիկի, Ստեփանավանի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Մարալիկի համայնքների ղեկավարներին 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նախատեսված աշխատանքների տիտղոսացուցակներն ու ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման վերահսկողությունը դնել համապատասխան մարզպետների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։