Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Այրումի քաղաքային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2010 թ. թիվ 20-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ ենթակետի համաձայն.

Այրումի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1. Այրում քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների և հանրակացարանների բնակելի տարածքները վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում վարձավճարի չափը սահմանել`

1) բազմաբնակարան շենքերի բնակարանների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր տարածքի համար` նվազագույնը ամսական 10 (տասը) դրամ.

2) հանրակացարանների բնակելի տարածքների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ նվազագույնը ամսական 7 (յոթ) դրամ։

2. Ուժը կորցրած ճանաչել Այրումի համայնքի ավագանու 1998 թվականի փետրվարի 3-ի «Վճարովի ծառայությունների և վարձավճարների սակագների մասին» թիվ 6 նիստի արձանագրությամբ հաստատված որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թ-ի հունվարի 1-ից։

Այրումի քաղաքապետ`

Գ. Եգանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։