ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2011 թվականի N 438-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մայիսի 18-ի N 438-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Հայրապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Պապոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական
պետական տեսչության պետի տեղակալ
Ս. Մկրտչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ
Ա. Քասարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության
վարչության պետ
Ս. Մաքսապետյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի
տեղակալ – քաղաքի գլխավոր դենդրոլոգ
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» պետական
ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան