Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՅՈՒՐԱԿՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1671-Ա

«ԲՅՈՒՐԱԿՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 11 հասցեում գտնվող «Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 2860 քառ. մետր արտաքին մակերեսով երկհարկանի երկու մասնաշենքերը և դրանց զբաղեցրած 0,395008 հեկտար հողատարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2786768), ինչպես նաև հարակից երկհարկանի երկու մասնաշենքերի երկրորդ հարկերի 570.9 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին:

(1-ին կետը փոփ. 12.05.11 N 635-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։