Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2011 թվականի N 661-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման,

բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Իրականացնել 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում (ընդ որում, 15 տարեկան անձանց առողջության գնահատումն իրականացվում է այն դեպքում, եթե 14 տարեկանում այն չի իրականացվել), նախազորակոչային տարիքի անձանց համար սույն որոշմամբ սահմանված կարգով և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալներով` հիմնավորված ցուցումների դեպքում ընդգրկելով նաև այլ հետազոտություններ:

2.2. Իրականացնել սույն որոշման 2.1-ին կետում նշված հետազոտության շրջանակներում հայտնաբերված հիվանդ` 14-15 տարեկան արական սեռի անձանց, ըստ անհրաժեշտության, ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժումը:».

2) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող առողջության անձնագրի ձևի աղյուսակը «բժշկի մասնագիտություն» սյունակից հետո լրացնել 2 սյունակով` «14 տարեկան» և «15 տարեկան»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։