ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2011 թվականի N 478-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և նկատի ունենալով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջարկությունը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցի ներդրումային ծրագրի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կոնցենսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրերի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մայիսի 30-ի N 478-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տարածքային կառավարման և
զարգացման վարչության պետ
Ռ. Սարուխանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ներդրումային քաղաքականության վարչության պետ
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի միջազգային իրավական
հարաբերությունների վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ս. Մկրտչյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի
հաշվառման վարչության պետ
Հ. Աբգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
իրավաբանական վարչության փորձագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան