Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 հոդվածով.
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 հոդվածով.
«Հոդված 8..1 Տարին մեկ անգամ` հունվար ամսին, հրատարակվում է պաշտոնական տեղեկագրի հատուկ թողարկում, որտեղ զետեղվում են այն օրենքները, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները, Ազգային ժողովի նորմատիվ որոշումները, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները, որոնցում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ են մտել նախորդ տարվա ընթացքում:
Պաշտոնական տեղեկագրի հատուկ թողարկումում զետեղվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների ցանկը, բացառությամբ փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքների, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների` նշելով դրանց պաշտոնական հրապարակման վավերապայմանները (ռեկվիզիտները):»: