ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2011 թվականի N 482-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 1-ի N 482-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2005 թ.
հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գրիգորյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Դարբինյան
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնակատար
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթական վարչության պետ
Վ. Սուքիասյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչության պետ
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ
Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան