«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 oգոստոսի 2003 թվականի N 1032-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 05.05.11 N 552-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 817707,158 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 10167,527 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
2. սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) տասնհինգօրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի, 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից ջրօգտագործողների «Կոտայք» ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.
դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և պահպանության նկատմամբ:
(3-րդ կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
(4-րդ կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
(5-րդ կետը փոփ. 05.05.11 N 552-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1032-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
(Վերնագիրը փոփ. 05.05.11 N 552-Ա)
NN
ը/կ Ոռոգման համակարգերի և գույքի
անվանումները Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
I. Ոռոգման համակարգեր
1. Վարչական տարածք 40901881
2. Կոտայքի մայր ջրանցք 415848612
3. Բաժանարար N 1 3691395
4. Բաժանարար N 2 32764909
5. Բաժանարար ՄՈՒ-2 8940401
6. Բաժանարար Ռ-3/1, հողածածկ 5742985
7. Բաժանարար N 3 12799123
8. Բաժանարար N 4 10401697
9. Բաժանարար N 5 24238600
10. Զառի ջ/կ մոտեցնող ջրանցք 10417248
11. Բաժանարար ԴՈՒ-1, հողածածկ 2253422
12. Բաժանարար N 6 24199607
13. Զովքի պոմպակայանի մոտեցնող ջրանցք 4316640
14. Բաժանարար P-8 3270890
15. Բաժանարար P-10 2115556
16. Ջրաբերի պոմպակայան 4835587
17. Ակունքի պոմպակայան 15091533
18. Զառի պոմպակայան 15448785
19. Գեղաշենի պոմպակայան 11882770
20. Գեղաշենի N 2 ագրեգատ 9521610
21. Զովքի N 1 ջրհան կայան 20339628
22. Ձորաղբյուրի N 1 ջրհան կայան 6766598
23. Արզնի-5 ջրհան կայան 74834540
24. Արզնու պոմպակայան 638000
25. Պտղնիի N 1 պոմպակայան 5870100
26. Պտղնիի N 2 պոմպակայան 6190200
27. Գեղաշենի խորքային հոր 906526
28. Ակնալճի ջրարբիացման համակարգ 6263568
29. Գարուն-աշուն արոտավայրերի ջրարբիացման համակարգ 22647977
30. Աղմաղանի ջրարբիացման համակարգ 13035876
31. Կոտայքի շրջանի գյուղերի ջրարբիացման համակարգ 1530893
ընդամենը 817707158
II. Գույք
1. Ավտոկռունկ «Կս 2571» 1130451
2. Բուլդոզեր «ԴԶ 110» 888889
3. Էլեկտրական եռակցման ագրեգատ 25083
4. Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր 3541
5. Ավտոմեքենա «ԻԺ-2717-220» 2070100
6. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3907» 3025700
7. Ավտոմեքենա «ԻԺ-27-15» 186474
8. Ավտոմեքենա «ՄԱԶ-3507» 377545
9. Ավտոմեքենա «ՎԱԶ-21214» («Նիվա») 2335900
10. Պոմպ Դ800/900 51165
11. Պոմպ ՑՆ 400*210 72679
ընդամենը 10167527
Ընդամենը 827874685
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ